«Երկու աստղ»-ի եզրափակիչ փուլում հաղթողը կընտրվի քվեարկությամբ. մանրամասներ
Հունիսի 28-ին տեղի կունենա «Երկու աստղ» մեգանախագծի եզրափակիչ փուլը: Վիճակահանությամբ պարզ են դարձել մասնակիցների հերթական համարները:
Եզրափակիչ փուլում հաղթողը կընտրվի քվեարկությամբ:
Քվեարկությունը կմեկնարկի ուղիղ եթերի սկզբից։ Քվեարկելու համար անհրաժեշտ կլինի ուղարկել հաղորդագրություն 1004 կարճ համարին՝ նշելով նախընտրած դուետի երկնիշ համարը:
Մեկ SMS հաղորդագրության արժեքը 150 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Մեկ հեռախոսահամարից կարող եք քվեարկել առավելագույնը 5 անգամ:
Քվեարկել կարող եք միայն Հայաստանից:














